ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Պետությունը փրկելու գրավականը

    Պետությունը փրկելու գրավականը

    07.04.2023| 10:14
    Իմ կարծիքով մարդու կյանքում, ցանկացած բնույթի փոխհարաբերություններում, ամենակարևոր բաներից մեկը վստահությունն է ուրիշների կողմից իր անձի և իր կողմից ուրիշների նկատմամբ, այդ թվում՝ ընտանիքի, ընկերության, գործատուների, իշխանությունների և այլնի նկատմամբ:
  • Նախաձեռնում ենք նոր շարք

    Նախաձեռնում ենք նոր շարք

    07.04.2023| 10:13
    ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր ֆեյսբուքյան և «Անտեսանելի ճակատի մարտիկներ» էջերով նախաձեռնում է տարբեր երկրների անվտանգային համակարգերում ծառայած հայազգի ականավոր զավակների վերաբերյալ շարք: Խնդիրը ոչ միայն նրանց հնարավոր մոռացության վտանգից հեռու պահելն է, այլև այն մեծ վաստակը ներկայացնելը, որ նրանք ունեցել են իրենց ապաստան տված կամ հանգամանքների բերումով հայրենիք դարձած երկրների կայացման, զարգացման, մարտունակության ամրապնդման գործում: Այդ շարքից առաջին պատմությունը Արամ Կարամանուկյանի մասին է:
  • Խորանաշատն այսօր հայկական տարածքում է շնորհիվ գեներալ Գրիգորի Խաչատուրովի

    Խորանաշատն այսօր հայկական տարածքում է շնորհիվ գեներալ Գրիգորի Խաչատուրովի

    07.04.2023| 10:10
    Լուսանկարում Խորանաշատ վանքն է։ 12-13 դարերից մեզ հասած հոգևոր-մշակութային ամենագեղեցիկ և նշանավոր կենտրոններից մեկն է։ Գտնվում է Չինարի գյուղի մոտակայքում՝ ընդամենը 2,5 կմ հյուսի-արևելք։
  • Ավագ ՈՒրբաթ

    Ավագ ՈՒրբաթ

    07.04.2023| 10:08
    Այսօր Ավագ Ուրբաթ է, Աստծո միածին Որդին և մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս չարչարվում, խաչվում և մահանում է մեզ համար, մեր փրկության համար։
  • Գողգոթա

    Գողգոթա

    07.04.2023| 00:07
    Խաչի վրա ԻՄ ՄԱՐՄՆԻ մահվանից հետո, ինչպես կեղևից ազատվելուց հետո կյանք ունեցող սերմից, Նոր Կյանք է բխում, որ ԻՄ նվերն է այն բոլոր մարդկանց, որ ընդունում են այն: Մեռցրու՛ ԻՆՁ հետ «ես»-ին ու այն ժամանակ կճանաչես Զատկական Հարության հրաշափառ ՈՒրախությունը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    07.04.2023| 00:01
    Գոհության աղոթք դուք միշտ կատարեք և արթուն կացեք, Բոլորի համար պետք է աղոթեք, որ խոսքի դուռը բացվի ձեզ համար, Որ կարողանանք խորհուրդն Քրիստոսի ճիշտ մեկնաբանել՝ սիրով և արդար, Գոհության աղոթք դուք միշտ կատարեք և արթուն կացեք:
  • Շրջել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված խաղաքարտերը

    Շրջել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված խաղաքարտերը

    06.04.2023| 22:41
    Մեր թշնամի թուրքերը շատ լավ գիտեն Ազգայինի ուժը, դրա համար էլ իրենց գործակալները Հայաստանում զբաղվում են ապազգային գործունեությամբ և Ազգային զարթոնքի կանխմամբ:
  • Նա բոլորի չմարած հույսն է

    Նա բոլորի չմարած հույսն է

    06.04.2023| 22:38
    Տանից դուրս գալը վերջերս անսովոր մի բան է դարձել, և ամեն անգամ զարմանքով ու հիացմունքով եմ շուրջս նայում, նկատում աննշանն անգամ: Ահա այսօր էլ, դեպքերի անհրաժեշտ բերումով, այցելել էի պետական մի հիմնարկ, որտեղ ձանձրույթը ծորում էր՝ հերթի կանգնած մարդկանց ուսումնասիրելու ակամա պարտադրանքով:
  • Ասում են...

    Ասում են...

    06.04.2023| 22:35
    Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները, որոնցից ուղղակիորեն կախված են համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը, ցավոք սրտի, խոր ճգնաժամի միջով են անցնում։ Այն հիմնված է ժամանակակից աշխարհակարգի ձևավորման սկզբունքորեն տարբեր մոտեցումների վրա։
  • «Ամերիկացիք մինչև հիմա ալ կերգեն այդ երգ»

    «Ամերիկացիք մինչև հիմա ալ կերգեն այդ երգ»

    06.04.2023| 22:26
    ՍԱՐՈՅԱՆ -Վահա՛գն, պզտիկ պատմությունն մը ընեմ, լսե: Օր մը մորաքրոջս որդի Սիփան Բաղդասարյանի հետ Նյու Յորքեն ինքնաշարժով Ֆրեզնո կուգայինք: Երկա՜ր ճամփա... Քիթիս տակ սկսեցի երգ մը տնտնալ: Անդրադարձա, որ այդ եղանակ ուրիշ տեղ լսած չեմ, ներսես կուգա: Մեր հայկական հին երգերուն կնմանի:Սիփան միացավ ինձի, ու ան ալ սկսավ երգել: Երգեցինք, բան մը ան փոխեց, բան մը ավելցուց, աղվոր եղանակ մը ստացվավ: Տեղն ու տեղը բառեր շինեցի այդ եղանակին համար: «Եկուր իմ պզտիկ տունս, քեզի չամիչ տամ»՝ այդպես կկոչվի երգ: Հազարավոր դիսկ հանեցինք: Ամերիկացիներ այդ շատ սիրեցին, դիսկեր իսկույն վաճառվեցան: Եթե ըսեմ, թե այդ մեկ երգեն մեկ միլիոն տալեր շահեցինք, պիտի հասկնաք, թե ինչ ապուշ երկրի մեջ կապրինք: Կես միլիոն տվի Սիփան Բաղդասարյանին:Գինիի գործարան մը բացավ: Ինձնեն հարուստ եղավ: Բայց ափսո՜ս, շուտ մեռավ Սիփան, այդ հարստության մեջ մեռավ: Ամերիկացիք մինչև հիմա ալ կերգեն այդ երգ. «Եկուր իմ պզտիկ տունս»...